Պապիկյան Սուրիկը դադարեցրել է կամավորների վարձատրությունը, ինչի պատճառով դիրքերը դատարկվել են՝ մնալով անտեր


19:49 , 5 դեկտեմբեր, 2022

Պապիկյան Սուրիկը նախապատրաստում է Հասանովի հաղթարշավը

Որոշ լրատվական հարթակներ, իրենց աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ Պապիկյան Սուրիկը դադարեցրել է կամավորների վարձատրությունը. մի քանի ամիս է՝ մարդկանց չեն տալիս իրենց հասանելիք դրամական բավարարումը, ինչի պատճառով դիրքերը դատարկվել են՝ մնալով անտեր:

Կասկածից վեր է, որ սա հերթական դավադրությունն է՝ ընդդեմ հայոց բանակի այն էլ մի փուլում, երբ այնքան իրական է դարձել պատերազմի վտանգը, որի վերսկսման մասին խոսելիս առավելապես մատնանշվում է ձմեռային այս ժամանակահատվածը:

Ստացվում՝ մի ձեռքով Սուրիկն իբր Հնդկաստանից զենք է գնում՝ այն սարքելով իր ու Նիկլոի փիառի աղբյուրը, մյուսով՝ դատարկում դիրքերը՝ ադրբեջանցիների համար հարձակում սկսելու լավագույն պայմաններ ապահովելով:

Մոտավորապես նույն սցնենարն է կրկնվում, ինչ 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ, երբ այն ժամանակ էլ այդպես էլ զորքերի բացազատում չէին արել, նորմալ զորահավաք չէին կազմակեպել, ՀՕՊ-ը նորմալ չէին քողարկել՝ թույլ տալով թշնամուն, որ հաշված ժամերի ընթացքում ոչնչացնի ամվողջ ՀՕՊ-ի առյուծի բաժինը, մի քանի օրում գրավի ահռելի տարածքներ և այլն:

Եթե պատերազմ սկսվեց ու Իլհամը զորքերը մտցրեց Սյունիք՝ այն կտրելով Իրանից, շատ մեծ է հավանականությունը, որ Թեհրանը կմտնի խաղի մեջ, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, նույնիսկ երևակայելն է սարսափելի. Հայաստանը «ոտի հետ գնալու է»: