Թշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները


19:22 , 5 դեկտեմբեր, 2022

Թշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները։ Ու գիտե՞ք ինչ։ ալիևի գործակատար քպ-ն որ մնա իշխանության, թշնամին էլ փողով-բանով որ աշխատի՝ մի 10 տարի հետո գիտնականների 10%-ը կհավատա էս կեղծիքին, 20 տարուց՝ 50%-ը, իսկ 50 տարուց հակառակ կարծիքը կհամարվի «գեղցիություն»։
Սրա դեմը պետք է առնել, ու դրա համար նախ ինքնե՛րս պետք է սկսենք արժևորել Մխիթար վարդապետ Գոշի գործը։ Վստահ եմ՝ անգամ իրավաբանների մեծ մասը լավ չի պատկերացնում Վարդապետի աշխատանքի բուն էությունը, նրա առջև կանգնած իրական մարտահրավերներն ու դրանց լուծումները, այդ մեծ մարդու կերպարի ողջ մասշտաբը։
Մեզանում Գոշը վերածվել է «մեդալի», որը պատեհ-անպատեհ բաշխվում է ում ասես, և ժամանակն է՝ «միս ու արյուն» տալ այդ մարդուն, կենդանացնել նրա գործն ու, ինչու՞ չէ, շարունակել այն՝ արդեն նոր պայմաններում ու նոր մեթոդներով։
Արդեն մի քանի տարի է՝ դանդաղ տեմպերով գոշագիտական հետազոտություններ եմ կատարում, կարդում եմ, գրում եմ, գրաբարից արդի հայերեն եմ փոխադրում Դատաստանագրքի տեքստը*, բայց կարծում եմ՝ պետք է տեմպ տալ աշխատանքին։ Չէ՞ որ «պաշտոնական» կառույցների վրա չի կարելի հույս դնել. նիկոլին որ մնա՝ իր աթոռը պահելու համար Գոշին էլ կճանաչի «ադրբեջանի կազմում», Խորենացուն էլ, Մաշտոցին էլ՝ վրադիր։
Возможно, это изображение текст «великий албанский (азербайданский) мыслитель XII B. мхитар гош и его <<книга судебных правил"> (Töra Bitii), дошедшая до наших дней на албанском языке бахтияр тунджай сведения o жизни и творчестве великого албанского (азербайджанского) мыслителя XlI в.мхитара гоша, которого армянские фальсификаторы преподносят как армянского»