Կրկին ամուսնանալ պատրաստվող Գոհար Հարությունյանը հեռացրել է ամուսնու մասնակցությամբ ընտանեկան լուսանկարները


19:16 , 5 դեկտեմբեր, 2022

Starnews.am-ը գրում է․

Անցած շաբաթ համացանցի քննարկման թիվ մեկ թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելու և կրկին ամուսնանալու ցանկության թեման էր։ Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել էր Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Հետևելով Գոհար Հարությունյանի ֆեյսբուքյան էջին՝ երևում է, որ Գոհարը ջնջել է ամուսնու մասնակցությամբ բոլոր լուսանկարներն ու հրապարակումները։

Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: