Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին․ 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար․ կան վիրավորներ


17:55 , 5 դեկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված վայրում 10-ից ավելի վթարների հետևանքով տուժած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկողը ճանշինականները չեն կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։