Իրականում Թորոսյան Արսենը խորապես թքած ունի Հայաստանի քաղաքացիների առողջության վրա, և դա նա ապացուցել է իր՝ ԱՆ ղեկավար լինելու տարիներին


16:15 , 5 դեկտեմբեր, 2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Թորոսյան Արսենը ոռից օյիոն է հանել՝ ուրախություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ծխախոտի գինը բարձրանալու է: Ըստ արսենի՝ աշխարհի փորձը հուշում է, որ ծխախոտի գներն ուղիղ համեմատական են ծխոցների թվի աճի կամ նվազման հետ, և եթե գները բարձրանում են, ապա ծխողների թիվն անմիջապես իջնում է:

Իրականում Թորոսյան Արսենը խորապես թքած ունի թե՛ աշխարհի բոլոր երկրների, թե՛ հատկապես Հայաստանի քաղաքացիների առողջության վրա, և դա նա ապացուցել է իր՝ ԱՆ ղեկավար լինելու տարիներին: Տվյալ պարագայում Թորոսյան Արսենը երկու հարց է փորձել լուծել. փորձել է ոչ միայն անկարևոր ներկայացնել մեզանում, ցավոք սրտի, լայն սպառման ապրանք դարձած ծխախոտի գների բարձրացման փաստը, որը խփելու է ծխողների գրպանին, այլև՝ օգտակար, այնուհետև, ըստ երևույթին, փորձել է ինքնափիառվել՝ հոգատար նախիկն Առողջապահության նախարար ձևանալով ու ստեղծելով տպավորություն, թե իշխանությունները հոգ են տանում ազգաբնակչության առողջության մասին այն դեպքում, երբ ինչպես հայտնի է, իշխանությունները խորապես թքած ունեն մարդկանց վրա էլ, նրանց առողջության էլ:

Կգտնվի՞ մեկը, ով կհավատա Թորոսյան Արսենի լոլոներին: Դժվար թե. 4 տարում սրանք բոլորն էլ հասցրել են պատռել դիմակները՝ ի ցույց դնելով իրենց այլանդակ երեսները: