Ես իմ երեխաներին չեմ տանելու հրապարակ. նրանց բացատրելու եմ, որ այս շքեղությունՆ արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ


15:45 , 5 դեկտեմբեր, 2022
Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։
Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։
Միացե՛ք բոյկոտին...