Ի՞նչն է ստիպել հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր տելեպուզիկին այսպես իքնախայտառակվել ու տվայտվել


14:27 , 5 դեկտեմբեր, 2022
Հայաստանյան ներքաղաքական դաշտը մշտապես լի է եղել ու է «կաշի փոխող», բարոյական ու քաղաքական սկզբունքներ չունեցող, հանուն պաշտոնի ու դիրքի տարբեր մարդկանց ու ուժերին քծնելուն, իսկ հարկ եղած դեպքում նույն րոպեին «քցելուն» ընդունակ անբարեհույս տարրերով:

Տելեպուզիկի դեմքով մի անհասկանալի տարր է արդեն մեկ տասնամյակից ավել անկապ զվռնում հայաստանյան քաղաքական դաշտում՝ ջանալով ինչ-որ կերպ սրանից-նրանից մի թուլափայ պոկել՝ պարբերաբար ճամբարափոխ լինելով:

Շահինյան Հովհաննես անուն-ազգանունը ծանո՞թ է ձեզ: Շատերին՝ թերևս ոչ, ինչը բնական է, քանզի հանրությունը պարտավոր չէ սեփական հիշողությունը ծանրաբեռնել ամեն մի ցինիկ խեղկատակի մտապահելով: Արի ու տես, որ այս քաղաքական պոռնիկը, որին կարելի է Հայաստանի բացարձակ չեմպիոն համարել ճամբարափոխության հարցում, որ իր անիմաստ կյանքի ընթացքում հասցրել է լինել մե՛կ ՀՀԿ-ի (հենց ՀՀԿ-ի շնորհիվ էլ 2005-ին Արբակիրի քաղաքապետ դարձավ), մե՛կ ՕԵԿ-ի, մե՛կ ԲՀԿ-«Ծառուկյան» դաշինքի, մե՛կ էլ ՀՅԴ-ի դռան շունը՝ վերջում հանգրվանելով, ըստ էության, Քոչարյանի թևի տակ, ինքն իրենից փորձել է հավատարիմի մի կեղծ կերպար կերտել՝ ֆեյսբուքյան իր էջում կիսվելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մի տխմար ստատուսով՝ ՀՀ երրորդ նախագահին «предатель» անվանելով:

Ի դեպ՝ ստատուսը, որը յուղ է քսել տելեպուզիկի սրտին, բնավ օրիգինալներից չէ ու, ըստ էության, կրկնում է հետհեղափոխական շրջանում նախկին իշխանությունների հասցեին պարբերաբար հնչող այն դատարկ մեղադրանքների շարանը, որոով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի քաղաքական ախոյանները (գաղտնի կամ բացահայտ) ինչ-որ կերպ ջանում են սևացնել նրանց վաստակն ու այդպիսով ինքնահաստատվել: Հիմնական թեզն էլ այն է, թե իբր 2018-ի հեղափոխությունը Սերժ Սարգսյանն ինքն իր դեմ է կազմակերպել՝ իբր ողջ կյանքը երազելով ասենք Հակոբյան Աննային դե ֆակտո առաջին տիկին դարձնելու մասին: Համաձայնե՛ք, որ ավելի մեծ նոնսենս կամ դավադրապաշտություն՝ գերազանցող մարդկային երևակայության բոլոր սահմանները, թերևս դժվար է բստրել. հեղափոխությունը գծագրվել և իրականացվել է համաշխարհային ուժային կենտրոնների կողմից, նրանց կոնսենսուսի հիման վրա՝ նույն Սերժ Սարգսյանին դնելով ցուգցվանգի առաջ, իսկ թե խոշոր հաշվով ինչի մասին էր Նիկոլի հեղափոխությունը, պարզ դարձավ Արցախի դավադիր կորստով, երբ Հայաստանից Նիկոլի ձեռամբ խլվեց նաև հենց Սերժ Սարգսյանի գործունեության արդյունք հանդիսացած հազարամյակի հաղթանակը:
Մի՞թե Շահինյան Հովիկը, որ ժամանակին իր ճամբարափոխության մոլուցքը համեմատել էր լրագրողների՝այս ԶԼՄ-ից այն ԶԼՄ աշխատանքի անցնելու հետ, անտեղյակ է իրականությանը: Իհարկե, տեղեկացված է, բայց այնքան անբարոյական ու ստոր է, որ երկրի դժբախտության հաշվին իբր քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել՝ հավատարիմ ներկայանալով: Սա ու սրա նմանները Նիկոլից ոչնչով չեն տարբերվում՝ ուղղակի ներկայանալով հակառակ կողմից…

Հարց է ծագում՝ ի՞նչն է ստիպել հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր տելեպուզիկին այսպես իքնախայտառակվել ու տվայտվել՝ նկատի ունենալով նրա մարդկային տեսակը: Հարցի պատասխանը շատ պարզ է. տարբեր մարդկանց հացը կերած ու հացի համը բերանում մնացած այս քամելեոնը, որոշում ընդունելով Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցություն ունենալու մասին (այդ մասին նա 2 ամիս առաջ մի ֆեյսբուքյան ստատուս էր գրել), ըստ երևույթին, իր նոր տերերի ոտքերն է լիզում ինչ-որ մեկի դռանը կապած հաչան շնիկի օրինակով՝ հույս ունենալով վերադարձնել «աղջիկ ժամանակների» փառքը: