Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը


15:11 , 5 դեկտեմբեր, 2022

Առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտի վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։