Պապոյան Գևորը՝ Ալեքսանյան Վահագի հետքերով


11:49 , 5 դեկտեմբեր, 2022
Ցանկանալով ծաղկեցնել նորհայաստանյան իրականությունն ու այն գունազարդել վարդագույնով՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը, պատմելով Դիլիջանի փողոցներից մեկի հիմնանորոգման մասին, եզրահանգել է.«Նոր Հայաստաում 2022 թվականին արվում ա մի բան, որն անգամ գերհզոր Խորհրդային Միությունը չի արել, չի հասցրել անել, չի կարողացել անել»:

Փաստորեն, ըստ Պապոյայ Գևորի, ստացվում է՝ Նիկոլը Սովետից հզոր մեկն է, Սովետը իսկի Նիկոլի եղունգը չկար, ԽՄԿԿ-ն էլ՝ ՔՊ-ի թայը:

Պապոյան Գևորը, որն իր հարցազրույցներում ամեն անգամ փորձում է ճոխացնել թառամած իրականությունը, այս անգամ շատ հեռուն է գնացել՝ Նիկոլին ակամա արջի ծառայություն մատուցելով: Փաստորեն՝ արդեն նախկինները՝ հեչ, հիմա արդեն ԽՍՀՄ-ի ստորացման ժամանակն է վրա հասել՝ լիարժեքորեն բացահայտելու Նիկոլ «շինարարի» կառավարման շրջանի «անզուգական» ձեռքբերումները: Այսինքն՝ մինչ Սիմոնյան Ալենի ախպերը փող է լվանում ասֆալտի գործի վրա՝ միջոցների մի մասն էլ վերև ուղարկելով, Հայաստանը գերազանցում է ԽՍՀՄ տարիների տնտեսական ձեռքերումները՝ասենք տիեզերք ինչ-որ արբանյակ թռցնելով:

Շեֆին մտնելը, իհարկե, կարյերային աճի համար անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, բայց այն,ինչ անում է Գևորը ուղիղ եթերներում, իսկական մազոխիզմ է՝ 18+ տարրերով: Երևի ուզում է հնարավորինս նմանվել իր կուսակից Ալեքսանյան Վահագին, ու ինչպես նա մի բաժին լափ ստացավ՝ անդադար մտնելով, Պապոյան Գևորն էլ հույս ունի իր հացուպանիրը փախցնել ՔՊ-ական լափամանից՝ այն Նիկոլի թակարդից մի կերպ պոկելով: