Փաստորեն, «Փարքինգ սիթին» էլի խաբում է


10:49 , 3 սեպտեմբեր, 2013

 «Երեկվանից վճարումները ստանում ենք, շատ-շատերը զանգահարում են՝ ինֆորմացիա են ճշտում: Եվ վճարումները կատարվում են ինչպես ժամվա, օրական, այնպես էլ ամսական ու տարեկան կտրվածքով»,- ասաց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Փաստորեն, «Փարքինգ սիթին» էլի խաբում է, երբ ասում է, որ տարեկան վճարումներ են կատարվում։ Տարեկան վճարումը իրենց իսկ տարածած հայտարարություններում արժե 12000 դրամ։ Բայց դա ընթացիկ տարվա համար է, այսինքն` մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը։ Ստացվում է, որ եթե այդ ընկերությունը այս տարվա մնացած 4 ամսվա համար վերցնում է 12000 դրամ, ուրեմն ժողովրդին «քցում ա», իսկ եթե չի վերցնում այդ վճարը, ուրեմն` խաբում է: