ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած նոր կառավարության հետ տարաձայնություններին․ Բլինքեն


09:39 , 5 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը J Street ամենամյա կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած նոր կառավարության հետ սուր տարաձայնություններին, կշարունակի աջակցել Իսրայելին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կաշխատի Նեթանյահուի կառավարության հետ՝ ելնելով նրա վարած ուղղվածությունից, այլ ոչ թե անհատականությունից։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը չի աջակցի այն քաղաքականությանը, որը բարդացնում է մերձավորարևելյան խնդրի կարգավորումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: