Կարգավիճակի հարցն առանցքային խնդիր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, դրանից բացի՝ ամենաբարդը


23:36 , 3 դեկտեմբեր, 2022

Կարգավիճակի հարցն առանցքային խնդիր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, դրանից բացի՝ ամենաբարդը։

Կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայում 100 տոկոսով անհնար է այդ հարցը լուծել։ Դրա համար, միակ տարբերակը, որպեսզի բարելավվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչ-որ կերպ կարգավորվեն, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն լինի, անհրաժեշտ է այդ հարցը թողնել ապագային, որովհետև սա ամենաբարդ հարցն է ու անհնար է շուտափույթ լուծում տալ։ Սա ամենաողջամիտ ու արդյունավետ տարբերակն է:

Ընդհանրապես ցանկացած առաջարկ, որը նման մոտեցում ունի՝ մեզ համար ընդունելի է։ Ռուսաստանը նման մոտեցում ունի, որովհետև շատ խորն է պատկերացնում տարածաշրջանը, կրում է նաև պատմական պատասխանատավություն այստեղ խաղաղության ու կայունության պահպանման համար, հետևաբար սա ընդունելի տարբերակ է։ Այսինքն՝ սա իրական է, ռեալ, այլ տարբերակ չկա։ Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի