Ոչինչ էլ չունենք ու չենք էլ ունենալու, քանի դեռ վիգեններն են Հայաստանի տերերը


17:54 , 3 դեկտեմբեր, 2022

Վիգենը մրմռում է

Վստահեցնելով, որ իրենք շահագրգռված են ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում՝ Խաչատրյան Վիգենը միաժամանակ հայտարարել է, թե չնայած վերջին տասնամյակներում Մոսկվան սովորել էր, որ Հայաստանի ճակատագիրը պետք է նախևառաջ քննարկել իրենց հետ, սակայն այժմ իրավիճակ է փոխվել: «Ռուսաստանին, հավանաբար, հաճելի չէ, որ Հայաստանի շահերի հետապնդման ժամանակ պետությունները սկսել են խոսել Հայաստանի հետ: Դա իրենց դուր չի գալիս, և ես դա չեմ համարում դաշնակցի վարքագիծ արդեն»,-ասել է Վիգենը՝ խոսելով Լավրովի վերջին հայտարարությունների թեմայով:

Վիգենի հինգերոդ կետը ակնհայտորեն մրմռում է, քանի որ Լավրովը փաստացի բացահայտել է Նիկոլի «պադպոլնի» խաղերն ու ՔՊ-ական ռեժիմին հասկացրել, որ Մոսկվայից այլևս չարժե «ոսկե սարեր» ակնկալել. եթե Երևանը համաձայն է արևմտյան տարբերակին, այսիքն՝ Արցախի չգոյության հեռանկարին, Մոսկվան խնդիր չի տեսնում:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ կապված Վիգենի՝ «Հայաստանի շահերի հետապնդման ժամանակ պետությունները սկսել են խոսել Հայաստանի հետ» արտահայտությունը: Փաստորեն՝ պարզվում է, որ հանուն Նիկոլի աշխարհի տերություններն ու լուրջ պետությունները զբաղված են ոչ թե սեփական, այլ բացառապես հայ ժողովրդի շահերի սպասրկմամբ՝ այդ կարևորագույն խնդրի լուծմանը հասնելու ճանապարհին նախընտրելով Երևանի հետ ուղիղ կոնտակտները և չթողնելով, որ Մոսկվան ծպտուն անգամ հանի, եթե նկատի ենք առնում այն անքննարկելի իրողությունը, որ Նիկոլը հայկական շահերի սպասարկման հետ ոչ մի կապ չունի:

Վիգենի խոսքերը միջազգային հարաբերությունների տրամաբանության ու ներկայիս իրողությունների ֆոնին ուղղակի անհեթեթ են թվում, քանի որ նախ՝ մեծ քաղաքականության մեջ բոլոր նորմալ սուբյեկտները զբաղված են բացառապես սեփական շահերի սպասրկմամբ՝ ի տարբերություն Նիկոլի, որն ուղղակի օբյեկտ է, ապա՝ բաց է մնում Նիկոլի այդ «ձեռքբերման» արդյունքի հարցը: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է դրա արդյունքը, արցախահայերի ադրբեջանցիների վերածվելու անխուսափելի հեռանկա՞րը, թե՞ ասենք Հայաստանի տարածքի մի մասի անեքսիայի փաստը ու տոտալ պատերազմի իրական սպառնալիքը: Նիկոլի հետ աշխարհի երկխոսության ադյունքում ի՞նչ ունենք, ի՞նչ ձեռքբերումներ:

Ոչինչ էլ չունենք ու չենք էլ ունենալու, քանի դեռ վիգեններն են Հայաստանի տերերը: Հայաստանը շանս է ստանալու բացառապես այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզից հաջողի լիկվիդացնել թուրքական շահերի սպասրակու ներքին թշնամիներին՝ թերթելով հայոց պատմության այս խայտառակ էջը: