Եղոյան Արմանը՝ Նիկոլի սև խոռոչում


09:22 , 3 դեկտեմբեր, 2022
Ուղեղային լայն հնարավորություններով բնավ չփայլող ՔՊ-ական Եղոյան Արմանն ԱԺ-ում յուրատեսակ ուլտիմատում է առաջ քաշել՝ հոխորտալով, որ եթե ընդդիմությունը գա ու ներողություն խնդրի Նիկոլին ժամանակին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ասելու համար մեղադրելու համար, ապա ինքը կողմ կքվեարկի ընդդիմության նախագծին, քանի որ ընդդիմության նախագիծը կառուցված է այն նույն տրամաբանության ու թեզի վրա, որը ժամանակին Նիկոլը հնչեցրել է ու դրա համար ցայսօր դատափետվում է՝ մեղադրվելով պատերազմ հրահրելու համար:

Եղոյան Արմանը ինքն իրեն կորցրել է ժամանակի ու տարածության մեջ՝ ընկնելով Նիկոլի սև խոռոչը: Նա դեռևս չի կարողացել գլուխը մտցնել այն պարզ իրողությունը, որ Նիկոլի հասցեին ցայսօր հնչող մեղադրանքները միագամայն տեղին են նախ՝ այն պատճառով, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ը Նիկոլը հնչեցրել էր ոչ տեղին ու ժամանակին՝ նկատի ունենալով բանակցային պրոցեսի 2020-ի հանգրվանի առանձնահատկություններն ու ընդհանուր մթնոլորտը, ապա՝ այն պարզ պատճառով, որ և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո Նիկոլը հասցրեց ապացուցել իր այդ արտահայտության իրական նպատակն ու բնույթը՝ գործնականում դրսևորելով դրա հիմքում ընկած փիլիսոփայությունը չկիսող վայ գործչի վարքագիծ: Ավելին՝ չլիներ այդ վարքագիծը, ընդդիմությունն այսօր խորհրդարանում նախագիծ չէր ներկայացնի, չէր պարտադրի ՔՊ-ականներին միանշանակ դիքրորոշում արտահայտել Արցախի մասին:

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ասելով չէ, որ Ալիևը կամ աշխարհը ճանաչելու էին Արցախի սուբյեկտայնությունը կամ դրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը. դա տեղի էր ունենալու հայկական կողմի հավասարակշռված ու ոսկերչական ճշգրտությամբ վարվող դիվանագիտական պայքարի արդյունքում, իսկ եթե նույանիսկ մեզ չհաջողվեր կորզել մաքսիմումը, ապա ցանկացած դեպում Հայաստանը կկարողանար խուսափել աղետից՝ թեկուզ համաձայնվելով 5+2 տարբերակին, որը ներկայիս ողբերգության ֆոնին անիրական վայելք է թվում:

Նիկոլն էլ հո խոստովանե՞լ է, որ ուներ հնարավորություն՝ պատերազմի փոխարեն ընտրելու փոխզիջումային լուծման տարբերակը, բայց չգնաց դրան՝ նախընտրելով նախճիրն ու համաշխարհային մասշտաբի խայտառակությունը զուտ այն պատճառով, որ ասենք Նազարյայ Լենային ոչ ոք չմեղադրեր հողերը տալու համար…