ՄԱԿ. Սիրիան ամեն օր 5 հազար մարդ է լքում


10:23 , 3 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր փախստական է դարձել ավելի քան երկու միլիոն մարդ:

Այդ մասին է հայտնում Reuters գործակալությունը, հղում անելով ՄԱԿ տվյալներին:

«Սիրիայում իրադարձությունները մեր դարի մեծ ողբերգությունն ու խայտառակությունն են: Եթե իրավիճակը չկայունանա, փախստականների թիվը գնալով աճելու է», — հայտարարել
է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարը:.

Զեկույցում նշվում է, որ երկիրն ամեն օր լքում է 5 հազար մարդ: Սիրիայի բնակչությունը, 2010 թ. տվյալներով, կազմում էր 22,8 մլն: