«5-րդ ալիքը» պարզաբանում է տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում


19:52 , 2 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Այսօր Araratnews.am կայքը տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը դնում պատի մեջ, ապա տեսանկարահանում՝ մեղադրելով, թե պատերը վնասել են։

«5-րդ ալիքը» պարզաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։ 

«Տեսանյութից հեռացված է սկիզբը, որում երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղույսը, հետո տեղը դրել։ Օպերատորի խոսքով՝ ջարդված պատը նկարելիս ինքը նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսը, և, որպես սրտացավ քաղաքացի, բնազդաբար հանել է այն, հետո, որպեսզի ցույց տա իր տեսածը, հեղույսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել»,-պարզաբանել են հեռուստաընկերությունից։