«Անանսիտը»


15:53 , 2 դեկտեմբեր, 2022
Խաչատրյան Վիգենը հայտարարել է, թե մեր առավելությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի որ օրինական են, ընտրված են, գուցե ոչ արդյունավետ, գուցե ոչ ցանկալի ծավալներով, գուցե ոչ ակնկալվող հաջողություններով, բայց, այնուամենայնիվ, սպասարկում են Հայաստանի շահերը և որևիցե զիջում չեն անում Հայաստանում գործող այն ուժերին, որոնք սպասարկում են այլ պետության շահեր: «Սա է, որ հնարավորություն է տալիս Ֆրանսիային, ընդունենք՝ ներքին պալատին, կոչ անել կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, սա է պաճառը, որ նույն Ադրբեջանը փորձում է կոշտ դիրքերից խոսել և տապալել բանակցությունների քաղաքակիրթ ձևը, որովհետև նա այնտեղ պարտված է՝ մեծ հաշվով, որովհետև սեղանին դրվում է կոնկրետ տրամաբանական լուծումներ…»,- լոպազացել է Վիգենը:

Վիգենի հայտարարություններն օնանզիմի են նման, որի նպատակը սեփական երևակայության միջոցով հանրության ցանկությունների բավարարումն է: Վիգենը տեղյա՞կ է, թե այսպես կոչված խաղաղության պայմանագրի որ տարբերակն է դրված Երևանի սեղանին, որ տարբերակի տակ է Նիկոլը ստորագրել՝ Ալիևի հետ ձեռք ձեռքի բռնած, կամ ինչ էր խոսում Լավրովն առցանց իր ասուլիսում՝ հեգնելով Նիկոլին: Արցախի ոչնչացումն ու արցախցիների թալիշացումը ի՞նչ կապ կարող են ունենալ հայկակական շահի հետ. Ալիևն ու Նիկոլը լսել անգամ չեն ուզում «Արցախ» կամ «ինքնորոշում» բառերը՝ պատրաստ ստորագրել ցանկացածի դեմ տված թղթի տակ, որը կերաշխավորի Իլհամի երկնագույն երազանքների ի կատար ածվելը:

Փաստն այն է, որ Նիկոլի ընտրված լինելու կեղծ հանգամանքը (այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու ընտրությունների օրը տարան որոշ մարզային բնակավայրերի ու քաղաքների լույսերը…) օգտագործվեց ոչ թե Հայաստանի, այլ օտարների կողմից՝ առաջ բրդելու մաքսիմալ ոչ հայանպաստ ձևակերպումներ պարունակող այն դրույթները, որոնց տակ հնազանդորեն ստորագրեց Պրահայում Նիկոլը՝ Սոչիում փաստի առաջ կանգնեցնելով «մնագաուվաժայեմի» Վլադիմիր Պուտինին, ինչի մասին, ի դեպ, խոսեց նաև Լավրովը՝ պատռելով Նիկոլի դիմակը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հայամնպաստ ժեստին, ապա եթե նույնիսկ Հայաստանի ղեկավարի դերում լիներ ոչ թե Նիկոլը, այլ ասենք որևիցե օրանգուտան, Ֆրանսիան այդ ժեստն անելու էր՝ժեստ,որը վերջին հաշվով ծառայեցվելու է ոչ թե Հայաստանի,այլ Ֆրանսիայի շահերին՝ կախված Փարիզի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հետարքրություններից ու առաջնահերթություններից. Նիկոլի դերակատարությունը կատարվածում պրակտիկորեն զրոյական է:

Եթե կա այս երկրում մի ուժ, որն իսկապես սպասարկում է այլ պետության կամ այլ ուժերի շահեր, ապա դա ՔՊ-ական իշխանությունն է՝ յուր մանր ու մեծ մանկլավիկներով. 4 տարում չտեսանք մի դրվագ,որ կապացուցեր հակառակը: