Մարդս մարդ լինի, կամ մարդս պարտավոր է մարդ լինի


11:37 , 3 սեպտեմբեր, 2013

Շատերը կարող են վկայել: Մեր քաղաքի հարուստներից մեկն էր Վանդոսը: Ազգանունը չգիտեմ: Ու պաշտոնը չգիտեմ: Ես անձամբ միայն կնոջ հետ եմ երբեմն շփվել: Շատ հազվադեպ: Հանգիստ, հանդարտ, կանացի, խղճով, նամուսով, առանց կոտրատվելու ու առանց ամբիցիաների: Մարդկայնորեն կարող է հասկանալ դիմացինի ցավը, վատ ապրողի վիճակը: Մի խոսքով` բավականին «ճիշտ» կին է: Էս մարդկանց երեխաները` թե՛ տղաները, թե՛ աղջիկը, շատ համեստ ու դաստիարակված են: Կիրթ, հարգանքով բոլորի նկատմամբ: Մի անգամ չտեսանք` մարդ ծեծեն, բանտ ընկնեն, քաշքշուկների մեջ հայտնվեն: Ու կողքի «աղքատին» էլ հարգում են: Ես իմ լսածն ու տեսածն եմ ասում: Քանի որ անձամբ չեմ ճանաչում Վանդոսին, գուցե լինեն իրենից դժգոհ մարդիկ էլ: Գուցե ասողներ լինեն, որ սենց բան ա արել, նենց բան ա արել... Չգիտեմ: Ես դրա մասին չեմ արել էս գրառումս: Գրառումս էն մասին է, որ ոչ միշտ է հարստությունը իր պոչից կապած բերում դաժանություն, լկտիություն, նարկոտիկ, զենքով ֆռֆռալ, 10 հոգով մեկին տփել, անկիրթ վարք, կողքի վատ ապրողին չնկատել կամ արհամարհել......