Ալենների համար միևնույնն է՝ ով ինչ կմտածի կամ ինչպես կգնահատի. սովորական «գաստրալյորներ» են, ոչինչ ավելի


16:32 , 1 դեկտեմբեր, 2022
Հայաստանի «թիվ մեկ ֆուտբոլասերը» իր խոժոռած մռութն է Կատարի ստադիոնից ի ցույց դրել աշխարհին՝ «ջիջիլ գցելով» յուր չուզողներին. Ալենին բախտ է վիճակվել աշխարհի խաղերին հետևելու հենց ստադիոնից:

Ալենը, անշուշտ, կայֆեր-կայծերի արժեքն իմացող, սեփական հաճույքներն ամեն ինչից վեր դասող ՔՊ-ականներից է, որ պատրաստ է հարկ եղած դեպքում մի ամբողջ աշխարհ անցնել՝ բավարարելու սեփական ցանկությունները: Օրինակ՝ երազո՞ւմ էր համազգային ողբի ֆոնին հունական կղզիներում Հրաչիկի ու մյուսների հետ կայֆեր վայելելու մասին, մարդն արեց ու հետո կանգնեց ու լրատվամիջոցներին հաթաթա տվեց, թե իր անձնական կյանքը չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել: Նույն պատմությունն էլ հիմա է կրկնվում ուղղակի այլ աշխարհագրութամբ ու մի փոքր այլ ձևաչափով:

Սրանք թքած ունեն բոլորի վրա, բայց հատկապես սեփական ընտրազանգվածի: Ալենների համար միևնույնն է՝ ով ինչ կմտածի կամ ինչպես կգնահատի. սովորական «գաստրալյորներ» են, ոչինչ ավելի:

Իհարկե, չի կարելի պնդել, որ աշխարհի մյուս երկրների ղեկավարները կամ բարձրաստիճան չինովնիկները ասկետներին հատուկ զուսպ կենցաղավարության սիրահարներ են, քանզի կյանքի կռվի իմաստը շատերի համար հենց հաճույքներն են, բայց նրանք գոնե այնքան խելք ու շնորհք ունեն, որ իրենց կայֆերը թաքուն են անում՝ աչք չծակելու, այնինչ սրանք դրա շնորհքն էլ չունեն՝ նախընտրելով ամեն անգամ ուղիղ եթերում բռնաբարել սեփական հեռոխոսի օբյեկտիվը: