ԵՄ առաքելության անօգտակար լռությունը


10:49 , 1 դեկտեմբեր, 2022
2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ նշվում է.
"Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը":
ԵՄ քաղաքացիական առաքելության երկամսյա ժամկետը մոտենում է ավարտին, որի ժամանակ, գրեթե ամենօրյա սահմանային միջադեպերի մասին նրանք դեռ ոչ մի զեկույց չեն հրապարակել և որևէ ձևով չեն նպաստել այդպես էլ գործունեություն չծավալած սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։ Փոխարենը, բոլոր կողմերից հաստատվում են սահմանային լարվածության աճի և հնարավոր նոր ռազմական լայնածավալ գործողությունների մասին տեղեկությունները։