Ալխասի մաստակը կարելի է համարել յուրատեսակ խորհրդանիշ այն աշխատելաոճի ու մթնոլորտի, որը բնորոշ է ոչ միայն Նիկոլին, այլև ողջ պետական համակարգին


17:23 , 30 նոյեմբեր, 2022

Ալխասի ծամոնը

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական Ղազարյան Ալխասը, մաստակ ծամելով, որպես հարակից զեկուցող ներկայացնում պետական ռեգիստրի ծառայությունների հասանելիության և արդիականացման վերաբերյալ օրենքի նախագիծը:

Խայտառակ տեսարանը, որը հավերժացրել են տեսախցիկների օբյեկտիվները, չափազանց բնութագրական է մերօրյա Հայաստանի իշխանական վերնախավի աշխատելաոճի մասին իրական պատկերացում կազմելու առումով: Ա՛յ հենց մաստակ լմլմացնելով էլ երկիր են կառավարում,իսկ ավելի ճիշտ հերն անիծում. Ալխասի մաստակը կարելի է համարել յուրատեսակ խորհրդանիշ այն աշխատելաոճի ու մթնոլորտի, որ ընդհանուր առմամբ այսօր բնորոշ է ոչ միայն Նիկոլին, այլև ողջ պետական համակարգին, ինչի հետևանքով է, որ Հայաստանը զրոյացրել է իր սուբյեկտայնությունը, անվտանգային համակարգը վարի է գնացել, կորցրել ենք հայրենքի մի մասը, մյուսն էլ շուտով պատրաստվում ենք թուրքերին զոհաբերել:

ՔՊ-ն այդպես էլ իշխանություն չդարձավ, ինչպես Նիկոլը՝ պետական գործիչ: Սրանք մնացել են նույն ասֆալտներին փռվողներն ու սորսածին ակտիվիստները 2018-ի հեղափոխության՝ չկարողանալով մարսել այն նոր ստատուսը, որին արժանացել են Նիկոլի արկածախնդրությամբ:

Լավա փուչիկ չի արել…