Եվրամիությունը դժգոհ է էներգետիկայի ոլորտում Վաշինգտոնի քաղաքականությունից


12:26 , 30 նոյեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Եվրոպայի երկրներն սկսում են հիասթափվել ԱՄՆ-ի Էներգետիկ քաղաքականությունից՝ Վաշինգտոնին մեղադրելով Էներգետիկ ճգնաժամ «բորբոքելու» մեջ:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի կապերն «սկսում են խաթարվել» Էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի քաղաքականության պատճառով:

Եվրամիությունում կարծում են, որ ԱՄՆ-ի քայլերը չեն նպաստում ԵՄ-ում Էներգետիկ ճգնաժամի լուծմանը, ինչը վնաս Է հասցնում Եվրոպայի արդյունաբերությանը, վկայակոչում է գործակալությունը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածը: Մասնավորապես, Եվրոպայի երկրների դժգոհությունն են հարուցում ամերիկյան հեղուկացված բնական գազի գները, որոնք զգալիորեն բարձր են ռուսական Էներգակիրների արժեքից. դա ստվեր Է նետում ԵՄ-ի և Վաշինգտոնի հարաբերությոնների վրա:

Ըստ հրատարակության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում բանակցությունների գլխավոր թեմաներից կլինեն Եվրոպայի տնտեսական և աշխարհաքաղաքական մտավախությունները:

Նոյեմբերի 29-ին Մակրոնը հնգօրյա այցով մեկնել Է Վաշինգտոն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի ղեկավարն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ կայցելի NASA-ի կենտրոնակայան: Դեկտեմբերի 1-ին նախատեսվում է Մակրոնի և Բայդենի երկկողմ հանդիպումը: