Ավինյան Տիկոն օրենքի վրա թքած ունի


12:13 , 30 նոյեմբեր, 2022
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է կրկին հայտնվել Ավինյան Տիկոն: Ինչպես արդարացիորեն արձանագրել են որոշ ԶԼՄ-ներ, Տիկոյի պաշտոնավարումը Երևանի քաղաքապետի պաշտոնում ապօրինի է, քանի որ նա այն համատեղում է մեկ այլ պաշտոնի հետ, ինչն արգելված է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն:

Փաստորեն՝ Ավինյան Տիկոն ոչ միայն փոխքաղաքապետ է, քաղաքապետացու, որ յուր նախընտրական քարոզչությունը սկսել է դեռ «Սուրմալուի» փլատակների ներքո, այլև զբաղեցնում է ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ինչը ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, այլև՝ կոռուպցիայի բուն՝ երևույթ, որի դեմ իբր պայքարում են Ավինյան Տիկոն ու իր թիմը:

Ոչ մեկն էլ ոչ մի բանի դեմ չի պայքարում,այլ ընդամենը դեմագոգիայով են զբաղվում. Հայաստանում կոռուպցիոներներ են բացառապես նախկինները կամ նրանց հետ փոխկապակցված մարդիկ, իսկ ա՛յ տիգրանավինյանները, որոնց ձեռքում է հանկարծ հայտնվել երկրի ղեկը, արդարության ու հակակոուպցիոն պայքարի առաջամարտիկներ են, ու թող մեկը փորձի հակառակն ապացուցել:

Մոտավորապես պարզ է, չէ՞, թե ինչ է սպասում երևանցիներին, եթե հանկարծ քաղաքապետ դառնա Ավինյան Տիգրանը. բազմահազարմյա Երևանից կմնա միայն դրա առաջին տառը՝ այն էլ, եթե բախտներս բերի: