Ծեծի է ենթարկվել Եգոր Գլումովի հայրը


09:06 , 3 սեպտեմբեր, 2013

Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի ենթարկված վիրաբուժական բաժանմունքի վարիչը հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի հայրն է: 

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը բժշկին՝ Գեւորգ Վահանի Գեւորգյան ծեծի են ենթարկել հիվանդին ուղեկցողները՝ ոչ սթափ վիճակում:

Միջադեպի հետեւանքով բժիշկը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, նրա վիճակը լավ է, աչքի տակ կապտուկ կա, բայց դեպքից հետո վիրահատություն է կատարել: 

Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ մարմնական վնասվածքներ ստացողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: