Հայտնի է` ինչ է քննարկվել ՔՊ վարչության նիստում


23:32 , 29 նոյեմբեր, 2022

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկանում ենք ՔՊ ֆեյսբուքյան էջից․

«Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր»,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։