Ռուբեն Մելքոնյան, Մհեր Սահակյան, Սայաթ Շիրինյան․ մանդատները վերցնելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն «Հայաստան» դաշինքի ցուցակի թեկնածուները


14:26 , 29 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները․ «Վերածնվող Հայաստան» դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Այս մասին կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ։

Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, վերջերս պատգամավորական մանդատից հրաժարված Արամ Վարդևանյանին կփոխարինի Ռիմա Ղազարյանը, իսկ այսօր մանդատները վայր դրած պատգամավորներին, փոխարինելու են հետևյալ անձինք․

37. Ռուբեն Մելքոնյան

38. Մհեր Սահակյան

39. Մարիա Պետրոսյան։

40.Սայաթ Շիրինյան

Քանի որ Մարիա Պետրոսյանը Վահե Հակոբյանի կնոջ քույրն է, իսկ «Վերածնվող Հայաստանը» հայտարարել է, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ, սակայն մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը, ապա հավանաբար նա չի վերցնի մանդատը։ Մարիա Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: