Մարազմատիկ ՔՊ-ականը


14:49 , 29 նոյեմբեր, 2022
Վկայակոչելով սեփական ապրածը՝ ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, հիացած Նիկոլով, վստահեցրել է.«Վերջին 50 տարվա մեջ այդպիսի դեմոկրատական մոտեցում Հայաստանում երբեք չի եղել: Ովքեր ոնց ուզում են՝ նեկայացնեն, ինչ ուզում են՝ ասեն, ես իմ կյանքի տեսածով եմ ասում՝ այն դեմկրոտիան, այն ազատությունները, այն հնարավորությունները, որ այսօր ստեղծվում է և ստեղծվել է արդեն որոշակիորեն հայ ժողովրդի առջև, դա շնորհիվ թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունք է, որ այսօր մեր ժողովուրդն այսօր մեր երկրի տերն է իրեն կարծում՝անկախ նրանից, թե մենք էսօր ինչ դրության մեջ ենք ապրում, այսօր մենք մեզ մարդ ենք զգում…»: Ի դեպ՝ շատ հեռուն գնալով՝ Ասլանյան Հակոբը նաև վստահություն է հայտնել, թե այժմ լուծվում են հայ ժողովրդի առջև վերջին 200-300 տարվա ընթացքում կուտակված խնդիրները:

Իրեն վերջապես մարդ, այլ ոչ թե անասուն զգացող ծեր ՔՊ-ականը խոր ինքնախաբեության մեջ է գտնվում՝ արբեցած բարեկեցիկ կյանքի հաճույքներից, համենայն դեպս՝ այն հաճույքներից, որոնք տարիքի բերումով նրան կարող են դեռևս հասանելի լինել:

Հարց՝ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլի «դեմոկրատիան» Հայաստանի համար օրհասական այս վիճակում, եթե, իհարկե, նման երևույթ բնության մեջ առհասարակ գոյություն ունի: Օրինակ՝ Իլհամը սպառնում է իրենով անել Հայաստանի կեսը, ծերուկ Հակոբի դեմկոկրատիան նրան զսպո՞ւմ է: Միակ բանը, որ զսպում է, այլ երկրների հակազդեցությունն է թուրք-ազերիական ծրագրերին, որոնց ձեռնտու չէ կամ որոնց համար վտանգավոր է թուրանական պրոյեկտի իրագործումը: Բոլորը խորապես թքած ունեն հայաստանյան չեղած դեմոկրատիայի վրա, քանզի փլոզվող ու դեռևս նոր աշխարհակարգի ձևավորման փուլում գտնվող աշխարհում ոչ մեկի դարդը թրաշամանուկների կամ մարազմատիկ բիձեքի դեմոկրատիան չէ. բոլորը գոյության խնդիր են լուծում՝ ի տարբերություն «դեմկորատ» Հակոբի թիմի, որը լուծում է թուրքերի խնդիրները՝ ի հաշիվ հայ ազգի: Փաստ է՝ ո՛չ անվտանգային հարցերում, ո՛չ էլ տնտեսական խնդիրներում Նիկոլի առասպելական դեմոկրատիան եղանակ չի ստեղծում. բոլորը թքած ունեն նրա թրաշին:

Ինչ վերաբերում է վերջին դարերի ընթացքում կուտակված հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որին իբր ձեռնամուխ է եղել Նիկոլը, ապա պետք է ծերունի ՔՊ-ականին փաստել, որ Նիկոլին հաջողվել է լուծել ոչ թե հայ ժողովրդի, այլ թուրքերի ազգային երազանքների իրագործման խնդիրը: Ապացույցը վարի տված Արցախն ու վարի տրվելիք Սյունքն է, որին դեռ ականատես ենք դառնալու հենց այս ձմռանը՝համաձայն քաջատեղյակ աղբյուրների: