«Ժողովուրդ». Սիլվա Համբարձումյանը չի վճարում իր հանքի աշխատողների աշխատավարձները


08:24 , 3 սեպտեմբեր, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովոտդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքա­վայրում ու ամիսներ շարունակ աշխա­տավարձ չեն ստանում:

 Թերթի զրուցակիցները վրդովված նշել են, որ իրենք վտան­գավոր աշխատանք են կատարում, սա­կայն վաստակած գումարի մասին չեն կա­րողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից:

 «Ժողովուրդ»-ը երեկ՝ որջ օրվա ընթացքում, չի կարողացել  կապվել գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չի պատասխա­նել պարբերականօ հեռախոսազանգերին ու հաղոր­դագրություններին: Ու այդպես էլ մեզ ան­հասկանալի մնաց՝ Համբարձումյանը փող չունի, թե որոշել է «քցել» մարդկանց: