Որ պահին մեր թշնամիներին հաջողվեց մեզ զրկել ազգային մեծ երազանքից, հաշվե՛ք, որ Հայկի և Բելի կռիվն անդարձ կավարտվի՝ հօգուտ Բելի


15:18 , 29 նոյեմբեր, 2022
• 1994 թ․-ին Արցախի լիակատար ազատագրումը հետևանքը չէր այն բանի, որ 1988 թ․-ին մարդիկ որոշել էին ազատագրել «մերձակա» Արցախի մի մասը։ Այդ ազատագրումը հետևանք էր նրա, որ առնվազն 1960-ական թվականներից մարդիկ որոշել էին ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ցեղասպանության հետևանքների հետ և վերադարձնել Հայաստանի արևմտյան «հեռավոր» հողերը։
• Սա է եղելությունը, որ ԽՍՀՄ պայմաններում հնարավորություն ստեղծվեց հետապնդելու մեր բնիկ ազգային երազանքը, որի շնորհիվ դրա մի մասը կարողացանք կենսագործել, իսկ անկախ Հայաստանի պայմաններում, օտարներին հանձնելով հայոց երազանքի հանդեպ ինքնիշխանությունը, սկսվեց հետապնդվել «սահակաշվիլիզացիոն» երազանք։ Արդյունքում դա էլ ստացվեց՝ ասֆալտ, հղփացած և իշխանության բութ գործիք հանդիսացող նոր ուժային համակարգ և կորուսյալ հողեր։
• Մոլորյալ կամ դիտավորյալ կեղծ մարգարե է ցանկացած մեկը, որ կասի, թե Հայաստանի գոյության գրավականը համակերպվելը, եղածով յոլա գնալը և մեծ երազանքներ չհետապնդելն է։ Դա գոյության գրավական չէ, դա ճանապարհ է դեպի վերջնական ցեղասպանություն։ Մենք այս տարածքից գնալու տեղ չունենք, ինչը նշանակում է, որ կա՛մ թուրքերն են մեզ կուլ տալու, կա՛մ մենք ենք տարիներով ու դարերով քայլ առ քայլ իրականացնելու հայկական հողերի ազատագրումը։
• «Եղածով բավարարվելու» քարոզը հակառակ է բնության օրենքներին, որոնք պարզ ասում են, թե չկա դադարի վիճակ, կյանքն անվերջ շարժում է։ Թուրքերը շարժվում են մեր դեմ, և եթե ի պատասխան դրա՝ մենք համակերպվում և բավարարվում ենք եղածով, ապա այդ եղածն էլ չի մնալու։
• Այնպես որ Շուշիի ազատագրության ճամփան անցնում է Կարսով, իսկ Էրզրումի ազատագրության ճամփան՝ Գանձակով։ Որ պահին մեր թշնամիներին հաջողվեց հասնել իրենց նպատակին, այն է՝ մեզ զրկել ազգային մեծ երազանքից, հաշվե՛ք, որ Հայկի և Բելի կռիվն անդարձ կավարտվի՝ հօգուտ Բելի…

Возможно, это изображение на открытом воздухе