Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը


00:56 , 29 նոյեմբեր, 2022

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը, փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից Լուսավորչի փողոցի երթևեկությունը: Հայտնում են Ոստիկանությունից։

«Հաղթանակ» կամուրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը: