«Ֆեյք Նեյմարը» իրարանցում է առաջացրել տրիբունաներում


22:27 , 28 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

ԱԱ-2022-ի երկրորդ տուրում ընթանում է Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումը, որը բրազիլացիների հարձակվող Նեյմարը բաց է թողնում վնասվածքի պատճառով։

Տեսախցիկները մարզադաշտում ֆիքսել են Նեյմարին նման երիտասարդի, որը իրարանցում է առաջացրել տրիբունաներում․ երկրպագուները սկսել են սելֆիներ անել նրա հետ՝ շփոթելով ֆուտբոլիստի հետ։