Կադիրովի դուստրը ստացել է Կադիրովի շքանշան


20:32 , 28 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկրորդ դուստրը, Գրոզնիի քաղաքապետարանի նախադպրոցական կրթության վարչության պետ Խադիժաթ Կադիրովան պարգեւատրվել է Ախմատ Կադիրովի անվան շքանշանով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Աhմեդ Դուդաևը Telegram-ի իր ալիքում։

«Սրտանց շնորհավորում եմ... Խադիժաթ Կադիրովային»,- գրել է նա։

Դուդաևի խոսքով՝ կարճ ժամանակում նա «ցուցադրել է իրեն որպես տաղանդավոր մենեջեր, ով նոր մակարդակի է բարձրացրել իրեն վստահված կազմակերպության գործունեությունը»։ Նախարարը Կադիրովային անվանել է արդար և նրբանկատ ղեկավար, ով ունակ է լուծելու ամենադժվար խնդիրները։

Ախմատ Կադիրովի շքանշանը Չեչնիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգև է։ Մրցանակը սահմանվել է 2004 թվականին՝ ի հիշատակ Չեչնիայի նախագահի։