06:51 , 3 սեպտեմբեր, 2013
168.am-ը գրում է.
Սիրիային հարված հասցնելը կհանգեցնի ծայրահեղականության տարածման եւ կարող է լայնամասշտաբ պատերազմ հրահրել Մերձավոր Արեւելքում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Մերձավոր Արեւելքը վառոդի տակառ է, որին այսօր կրակ է մոտենում»,- հայտարարել է Ասադը ֆրանսիական Figaro-ին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու Սիրիայի պատասխանը ռազմական միջամտության դեպքում, նա նշել է, որ պետք է խոսել ոչ միայն Սիրիայի պատասխանի, այլ այն մասին, թե ինչ է լինելու առաջին հարվածը հասցնելուց հետո: Ասադը նաեւ չապացուցված է համարել Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ