Չինաստանում կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թիվ է գրանցվել


13:51 , 26 նոյեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Չինաստանում արդեն երրորդ օրը շարունակ կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թիվ է գրանցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի 35 հազար 183 դեպք։ Վարակվածների մեծ մասն առանց ախտանիշների են։

Սա կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում գրանցված վարակումների առավելագույն թիվն է։ Նախորդ առավելագույն վարակումները գրանցվել էին նոյեմբերի 24-ին և 25-ին։