Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի


11:21 , 26 նոյեմբեր, 2022
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի, ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի։
Ինչ պլանավորել է իշխանությունը հանձնելու համար, կարծես, դեռ չի իրագործել ու Ադրբեջանի ապակառուցողականությանը, պատերազմի հայտ ներկայացնելուն հակազդելու արտաքին ու պաշտպանական մեխանիզմներ դեմ տալու փոխարեն մտնում է Ալիևի առաջադրած խաղի կանոնների դաշտ։
Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով, հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով։