Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ


10:12 , 26 նոյեմբեր, 2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25֊ի ժամը 14։05-20։35֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։