Տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայի մի հատվածը վաղը փակ կլինի


20:08 , 25 նոյեմբեր, 2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը: