00:59 , 3 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
12-ամյա տղան՝ Մինուսինսկից, իր տան մերձակայքում գտել է մի թռչնի՝ չկռահելով անգամ, որ այլևս չի ցանկանա բաժանվել նրանից:
Տղայի անունը Վադիմ է: Առանց իր ճնճղուկի նա շատ հազվադեպ է փողոց դուրս գալիս: Սովորաբար թռչունը հանգիստ նստում է տղայի ուսին և ուղեկցում նրան նույնիսկ քաղաքով զբոսնելիս: Փոքրիկ Էբին ճանաչում և սիրում է ամբողջ բակը:
Թռչունը շատ շփվող է: Նա սիրում է «խոսել» իր լեզվով և շնորհակալություն հայտնել:
Վադիմի ծնողները սկզբում հավանության չեն արժանացրել ճնճղուկին տուն բերելու իրենց որդու գաղափարը, սակայն այժմ կարծում են, որ առանց նրան տխուր կլինի։
Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:


