Ալիևն ընդունել է Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին


14:26 , 25 նոյեմբեր, 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Նախօրեին Կլաարը տեղեկացրել էր Ադրբեջան մեկնելու մասին: Նա այդ մասին գրել էր թվիթերյան միկրոբլոգում:

«Այժմ լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար», - գրել է ԵՄ պաշտոնյան։

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ Երևան, ապա Բաքու էր ժամանել՝ սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո։