ՊԲ-ն կրակ չի բացել Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքների ուղղությամբ. Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմին


13:14 , 25 նոյեմբեր, 2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: