Պուտինն իր ուղերձում չի պատրաստվում հայտարարել «երկրի մոբիլիզացիայի» մասին. Պեսկով
17:41 , 25 նոյեմբեր, 2022
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ չի պատրաստվում հայտարարել «երկրի մոբիլիզացիայի» մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պուտինի ուղերձի մասին մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ իբր հայտարարվելու է «երկրի մոբիլիզացիայի» մասին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
Պեսկովը բազմիցս հայտնել է, որ ՌԴ նախագահի ուղերձի հստակ ժամկետներ դեռ չկան։