00:19 , 3 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ես նրանից նման բան չէի սպասում: Ես կարծում էի, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո մենք նրա հետ աշխատելու հնարավորություն կունենանք»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը՝ մեկնաբանելով Ասադի վարչակարգին հարված հասցնելու Օբամայի մտադրությունը:
«ԱՄՆ-ն իրեն համաշխարհային ժանդարմի նման է պահում»,- հայտարարել է Գորբաչովը:
«Ո՞վ է սպառնում ԱՄՆ-ին: Ո՞վ: Եթե պաշտպանենք խաղաղությունը, ապա դա բոլորին կվերաբերվի»,- հայտարարել է Նոբելյան մրցանակակիրը: