Հարբեցողության դեմ պայքարի համար ԵՄ-ն նախատեսում է գինու մեջ նվազեցնել ալկոհոլի տոկոսը


23:23 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եվրամիության նախարարների կաբինետը բարձրացրել է գինու մեջ ալկոհոլի նվազագույն թույլատրելի չափաբաժնի հարցը՝ առաջարկելով այդ ցուցանիշի երկու անգամ նվազեցում: Այս մասին հաղորդում է Korresponent.net-ը:

Ըստ գոյություն ունեցող նորմերի՝ գինի կարող է համարվել 8.5 տոկոս ալկոհոլ պարունակող թունդ ըմպելիքը: Եթե նոր օրենքն ընդունվի, այդ թիվը կրկնակի կնվազի:

Սպասվում է, որ շուկայում նման տիպի գինիների հայտնվելը կարող է լուծել հարբեցողության խնդիրը կանանց և աղջիկների շրջանում: Բացի այդ, այն նաև դրական ազդեցություն կունենա եվրոպացիների առողջության վրա: Չէ՞ որ շատ խրոնիկ հիվանդություններ կապված են ալկոհոլի չարաշահման հետ: