Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչության հովանավոր պետություն»


17:50 , 23 նոյեմբեր, 2022
Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր պետություն» ճանաչող բանաձև, հայտնում է kommersant.ru-ն։

Փաստաթուղթը իրավաբանորեն պարտադիր չէ և խորհրդատվական բնույթ ունի:

Բանաձևում ասվում է, որ ռուս զինվորականները թիրախավորում են Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցները և ապաստարանները։ Սա միջազգային իրավունքի խախտում է։

Բանաձևին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ է մնացել 44 պատգամավոր։

Մայիսին Լիտվան Ռուսաստանը հռչակել է ահաբեկչական պետություն։ Օգոստոսին Լատվիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունն անվանել են ահաբեկչության հովանավոր։ Նույն որոշումը Էստոնիան կայացրել է հոկտեմբերին։ Նույն ամսին Լեհաստանի Սենատը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչական ռեժիմ», իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Ռուսաստանի քաղաքական ռեժիմը «ահաբեկչական» ճանաչող բանաձև։ Այս որոշումը պաշտպանել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը։