Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար. Mediahub.am


17:11 , 23 նոյեմբեր, 2022

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար: Այս մասին հայտնում են MediaHub-ի  արցախյան աղբյուրները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: