ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան


15:57 , 23 նոյեմբեր, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ 

Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում է, որ նիստին կմասնակցեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը,Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։