Չեմ կարող ասել, թե ով կփոխարինի ինձ հավաքականի կազմում. Բերեզովսկի


22:36 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում: 

Մարզումից հետո մեր ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատասխանեց լրագրողների հարցերին:

«Այս ընտրական փուլում դեռ ամբողջական կազմով չենք խաղացել, եղել են վնասվածքներ, որակազրկումներ, որոնք մեզ խանգարել են ավելի շատ գոլեր խփել:

Չեմ կարող ասել, թե ով կփոխարինի ինձ հավաքականի կազմում»: