Թուրքիային պետք չէ պաշտպանել Սիրիայից. Ռասմուսեն


22:17 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տվյալ փուլում Թուրքիային պետք է չէ պաշտպանել Սիրիայի կողմից հավանական հարձակումից, սակայն եթե հարված հասցվի, դաշնակիցները կքննարկեն պատասխան քայլը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Կարծում եմ՝ տվյալ փուլում անհրաժեշտություն չկա ապահովել Թուրքիայի հավելյալ պաշտպանություն Սիրիայի կողմից հավանական վտանգից: Մեր բոլոր ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի, թուրք ժողովրդի պաշտպանությանն, այսպես էլ արդյունավետ գործում են: Սակայն եթե Թուրքիայի վրա հարձակում իրականացվի, ապա մենք դա կգնահատենք որպես հարձակում բոլորիս վրա: Անխոս, դաշնակիցները կքննարկեն՝ ինչպիսին կարող է լինել պատասխանը»,- ասել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ներկայում Patriot զենիթահրթիռային համալիրները բավարար զսպող գործոն են Սիրիայի համար: