Սա ձեռբակալված Դմիտրի Հարությունյանի ընտանիքն է.Երեխան երրորդ գիշերը մղձավանջների պատճառով չի քնում


22:00 , 2 սեպտեմբեր, 2013

Սա ձեռբակալված ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի ընտանիքն է` կինը, Ելենա Կոժեմյակինան դստեր, երկամյա Մարինե Հարությունյանի հետ: Լուսանկարն արել եմ երեկ ուշ երեկոյան, մեկանց կես, երբ Նախախորհրդարանի ընկերներիս հետ այցելել էինք նրանց: Երեխան երրորդ գիշերը մղձավանջների պատճառով չի քնում` գիշերային ձեռբակալության վայրենի 9-ժամանոց ոստիկանական պաշարումից, հայհոյանքներից ու դուռ-պատուհան ջարդելուց ահաբեկված: Նրա ձախ աչքի շրջանում երեւում է վերքը` փաքրիկը վախից փորձում եր պատսպարվել նկուղում եւ ընկել էր: Ելենան երիտասարդ իրավաբան է, նա փորձում է մասնագիտական օգնություն ցուցաբերի ամուսնուն, միաժամանակ հանգստացնելով փոքրիկին: