Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլ»-ի վերավաճառված և կեղծ տոմսեր


16:22 , 22 նոյեմբեր, 2022

«Մանկական Եվրատեսիլ»-ի թիմը հայտնում է, որ շրջանառվում են համերգային ծրագրի վերավաճառված և կեղծ տոմսեր:

Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար Առաջին ալիքը հորդորում է տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ ֆան գոտու տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով: Վաճառքի այլ աղբյուրներ չկան:
 
«Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: